Լավրովը Եվրամիությանը մեղադրում է «Արևելյան համագործակցություն» նախագիծը հակառուսական նպատակներով օգտագործելու մեջ
Սերգեյ Լավրովը Եվրամիության մի քանի երկրի, ինչպես նաև Մոլդովային, Վրաստանին և ՈՒկրաինային մեղադրել է «Արևելյան համագործակցություն» նախագիծը հակառուսական նպատակներով օգտագործելու մեջ:
Որպես օրինակ, ՌԴ-ի արտաքին գործերի նախարարը բերել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նոյեմբերի վերջին Բրյուսելում կայացած վեհաժողովին արված հայտարարությունը:
«Եվրամիության անդամ երկրների մեծամասնությունում գտնում են, որ դա լինելու է հերթական անիմաս քայլ, քանզի բոլորը լավ գիտեն, որ նակին ԽՍՀՄ-ի երկրներում հակառուսական տրամադրություն ստեղծելը անհեռանկարային է: Այդ տեսանկյունից կարևոր էր Բելառուսի դիրքորոշումը, ինչպես նաև չենք կասկածում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մեջ: Մենք տեսնում ենք նաև, թե ինչ են անում Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի իշխանությունները, սակայն հավատում եմ, որ դրանով չի իրականանա այն պլանը, որը կոչվում է «արևելյան համագործակցություն» նախագիծը օգտագործել հակառուսական նպատակների համար»,- ասել է Լավրովը:
Հեղինակ -
Edgar Barsegyan