Կյանքը մեզ ցույց է տվել օրինակներ, որ բոլոր իշխանությունները, ովքեր խորհրդարանում ունեցել են մանդատների մեծ քանակություն, վերջնականում գործունեությունը ավարտում են ճգնաժամով. Արչիլ Թալակվաձե

17:42, 15.09.2019

Ընտրություններին հաղթելու դեպքում, բոլոր կուսակցություններն ունեն մեծամասնություն ձեռք բերելու հնարավորություն, սակայն ոչ մի հնարավորություն չի լինի, որ համամասնական ընտրակարգով որևէ կուսակցությունը ունենա սահմանադրական մեծամասնություն,- այս հայտարարությունը Վրաստանի խորհրդարանի խոսնակ, Արչիլ Թալկվաձեն արել է Ախալցիխեում, որտեղ ընթանում են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումները:

«Մենք հաշվի ենք առել այդ ամենը և մեկ տարի առաջ որոշել ենք, ստեղծել այնպիսի ընտրական համակարգ, որը որևէ կուսակցության հնարավորություն չի տա հավաքել մեծ քանակությամբ մանդատներ: Իհարկե, ընտրություններին հաղթելու դեպքում, բոլոր կուսակցություններն ունեն մեծամասնություն ձեռք բերելու հնարավորություն, սակայն ոչ մի հնարավորություն չի լինի, որ համամասնական ընտրակարգով որևէ կուսակցությունը ունենա սահմանադրական մեծամասնություն, ինչպես մենք ենք ունեցել: Այս մոդելը դրա հնարավորություն չի տալիս:

Մենք գտնում ենք, որ ավելի հավասարակշռված, ներկայացուցչական խորհրդարանը, որը բաղկացած կլինի ոչ միայն երկու-երեք կուսակցությունից, այլև չորս, հինգ կուսակցություններից, մեր երկիրը կդարձնի ավելի կայուն, որոշումների կայացման գործընթացն ավելի ժողովրդավարական կդարձնի», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

 

Նմանատիպ