Կրեմլում ասում են, որ մինչև հետաքննության ավարտը գնահատական չեն տա Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարին։
Կրեմլից ասում են, որ մինչև հետաքննության ավարտը գնահատական չեն տա Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվայում ծանոթացել են ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի պահանջին՝ ներողություն խնդրելու ինքնաթիռի կործանման համար։
Հարցին, թե Կրեմլում ներողություն խնդրելու մասին ադրբեջանցի պատգամավորի պահանջը, իբր ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են ինքնաթիռը, տեսե՞լ են Կրեմլում, Պեսկովն ասել է. «Իհարկե տեսել են, ես ոչինչ չունեմ ավելացնելու»:
«Այս ավիացիոն միջադեպի հետաքննությունը շարունակվում է, և քանի դեռ հետաքննության արդյունքները չեն ավարտվել, մենք մեզ իրավասու չենք համարում որևէ գնահատական տալու և դա չենք անելու», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։