Կրեմլը պնդում է, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Ռուսաստանի համար ոչ մի լավ բան չէր կատարվում

17:48, 17.07.2024

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Ռուսաստանի համար ոչ մի լավ բան չէր կատարվում, նոր սահմանափակումներ մտցվեցին, բայց մենք դեռ երկխոսում էինք,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է Պուտինի և Թրամփի փոխըմբռնմանը, ապա Թրամփի օրոք Ռուսաստանի համար առանձնապես լավ բան չէր կատարվում, ընդհակառակը, նոր սահմանափակումներ մտցվեցին, թեև դեռ երկխոսություն կար։ Սա, հավանաբար, կարելի է դրական տարր համարել»,- ասել է Պեսկովը։

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը «Bloomberg»-ին տված հարցազրույցում չի բացառել, որ նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթելու դեպքում կթուլացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Նմանատիպ