Կորոնավիրուսով վարակվածների հետ շփման մեջ գտնվող անձինք պետք է ինքնամեկուսացման մեջ անցնեն առանց թեստավորման. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, մոտ ապագայում ուժի մեջ կմտնի կորոնավիրուսով վարակվածների հետ շփման մեջ գտնվող անձանց վարքի հետ կապված կառավարության որոշումը:
Ըստ Ամիրան Գամղրելիձեի, հրամանագրի համաձայն, մարդիկ, ովքեր շփում են ունեցել վարակված անձանց հետ, պետք է առանց թեստավորման անցնեն ինքնամեկուսացման ռեժիմի:
«Պատրաստվել է կառավարության կարգադրություն, որը հավանաբար կհրապարակվի մոտ օրերս: Դա հիմնականում վերաբերում է վարակվածների հետ շփման մեջ գտնվող անձանց կառավարմանը: Այս մասին մենք արդեն պայմանավորվել ենք և նախարարությանը ներկայացրել ենք համապատասխան որոշումը, որ վարակված անձանց հետ շփման մեջ գտնվող անձինք, ընդգծում եմ, սերտ շփման մեջ գտնվող անձինք, առանց որևէ փորձարկման, պետք է ուղիղ գնան ինքնամեկուսացման կամ մնան տանը: Նրանք, ովքեր չունեն ինքնամեկուսացման հնարավորություն, պետք է անցնեն կարանտին: Եթե նրանք ասիմպտոմատիկ են, 12 օր չեն ստուգվի և 12-րը դուրս կգան կարանտինից, քանզի եթե նրանց մոտ վարակն ընթացել է ասիմպտոմատիկ, ապա նրանք այլևս վարակիչ չեն: Սակայն եթե նրանց մոտ այդ 12 օրվա ընթացքում կնկատվեն փոքր ախտանիշներ` ջերմություն, շնչառությն բարդացում կամ հազ, ապա պետք է դիմեն բժշկին և նա որոշում կկայացնի փորձարկման անհրաժեշտության մասին, որպեսզի թեստը հնարավորինս նպատակային լինի »,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: