Կորոնավիրուսով վարակման 6 դեպքի կապակցությամբ ընթանում է խորը համավարակաբանական հետազոտություն. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Կորոնավիրուսով վարակման 6 դեպքի կապակցությամբ ընթանում է խորը համավարակաբանական հետազոտություն:
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, այսօր հաստատված հինգ դեպքերի վարակման աղբյուրները հայտնի են:
«Մենք դուրս ենք եկել գրեթե բոլոր աղբյուրների վրա, այս պահին հետազոտվում են վեց վարակվածների աղբյուրները, որոնք վարակվել են նախորդ օրերին: Այսօրվա դրությամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 893 դեպք»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: