Կորոնավիրուսից մահացած տասներրորդ պացիենտը 45-ամյա կին է, ով բուժում էր ստանում Գորիի ռազմական հոսպիտալում
Կորոնավիրուսից մահացած տասներրորդ պացիենտը 45-ամյա կին է, ով բուժում էր ստանում Գորիի ռազմական հոսպիտալում

Վրաստանում կորոնավիրուսից մահացած ևս մեկ պացիենտը 45-ամյա կին է:

Նա բուժում էր ստանում Գորիի ռազմական հոսպիտալում:

Մարտի 29-ին վիրուսային վարակի նշաններով պացիենտն Առաջին համալսարանական կլինիկայից տեղափոխվել էր Գորիի ռազմական հոսպիտալ:

Հոսպիտալի տեղեկությամբ, մահացած պացիենտն ուներ զուգորդող ծանր հիվանդություններ:

Հետևաբար, Վրաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասավ 10-ի:

Սրա հետ մեկտեղ, պաշտոնական տվյալներով այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 623 դեպք, որից բուժվել է 288 պացիենտ:

Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

4723 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկամն տակ՝ 446 պացիենտ: