Կորոնավիրուսից մահացած 21-րդ պացիենտը 80-ամյա կին էր, ով ուներ զուգահեռ ծանր հիվանդություններ
Վրաստանում կորոնավիրուսից մահացած 21-րդ պացիենտը 80-ամյա կին էր: Նա բուժվում էր Քութաիսիում, կլինիկա «Բոմոնդ»-ում:
Հիվանդանոցի բժշկական մասի տնօրեն, Մամիա Ղիփիանիի տեղեկությամբ, մահացածը Բաթումիից էր, ով ուներ ծանր զուգահեռ հիվանդություններ՝ ինսուլտ, դիաբետ, սրտանոթային հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ:
Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 21 մարդ: Վարակից 60-ամյա մի կին մահացել էր երեկ: