Կորոնավիրուսի վրա փորձարկմանը կներգրավվեն՝ տաքսու վարորդները, կրոնական դավանանքների ներկայացուցիչները և կոլտնտեսական շուկաներում աշխատողները
Կորոնավիրուսի վրա փորձարկմանը կներգրավվեն՝ տաքսու վարորդները, կրոնական դավանանքների ներկայացուցիչները և կոլտնտեսական շուկաներում աշխատողները,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է, հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, այսօրվա նիստում քննարկվել են թեստավորման ընդլայնմանը և դրանում տարբեր խմբերի ներգրավմանը վերաբերող հարցեր: Ըստ Գամղրելիձեի, փորձարկումների ընդլայնման միջոցով տեղի կունենա տնտեսության աստիճանաբար բացումը:
«Այսօր, խորհրդի նիստում քննարկվել է մի քանի հարց, այդ թվում ՝ հունվարին փորձարկման հեշտացումն ու ընդլայնումը: Ինչպես հակագենի, այնպես էլ PCR փորձարկումներին կներգրավվեն տաքսու վարորդները, քանի որ նրանք առավելագույն շփում ունեն հասարակության հետ այն դեպքում, երբ տրանսպորտը չի գործում: Նաև որոշում կայացվեց ներգրավել մեր տարբեր կրոնական համաձնքների ներկայացուցիչներին, քանի որ այս ընթացքում կլինեն տարբեր կրոնական ծիսակատարություններ: Նույնպես մեծ նշանակություն կունենա մի քանի խոշոր կոլտնտեսական շուկաներում փորձարկումները: Ընդհանուր առմամբ, այս ուղղությունը, այսպես կոչվածընդլայնված փորձարկումները վերսուս լոգդաունները, սահմանափակումները կդառնան ապագայում տնտեսությունն աստիճանաբար բացելու ուղղություններից մեկը»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: