Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 256 դեպք, Աջարիայում՝ 664, Իմերեթիում 538
Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 256 դեպք, Աջարիայում՝ 664, Իմերեթիում 538, Քվեմո Քարթլիում՝ 243, Շիդա Քարթլիում՝ 175, Գուրիայում՝ 127, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 304, Կախեթիում՝ 238, Մցխեթա-Մտիանեթիում՝ 91, Սամցխե-Ջավախեթիում՝ 55, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 697 հաստատված դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 93 092 դեպք:
Վերջին 24 ժամում ապաքինվել է 2 409 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 73 877:
Վերջին 24 ժամում մահացել է 38 պացիենտ, այդ թվում 16-ը՝ Թբիլիսիում, 8-ը՝ Աջարիայում, 8-ը՝ Իմերեթիում, Մեկը՝ Շիդա Քարթլիում, երեքը՝ Քվեմո Քարթլիում, մեկը՝ Կախեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 853 մահվան դեպք
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 117 նոր դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ի գրանցված դեպքերը կազմում են 85 952: Ինչ վերաբերում է ապաքինվածների տեսանկյունից դրական դինամիկային, ինչպես վերջին օրերին այնպես էլ այսօր, ապաքինվածների քանակը գերազանցում է նոր հաստատված դեպքերի քանակին: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 638 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 68 929,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
«Այս փուլում երկրում կա 18 336 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 5 833 մարդ, այդ թվում `2 689-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 928-ը` Աջարիայում, 1 185-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 869 ծանր հիվանդ, այդ թվում` 423-ը Թբիլիսիում, 145-ը Աջարիայում, 190-ը՝ Իմերեթիում: Այստեղից 377-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `173-ը Թբիլիսիում, 115-ը՝ Աջարիայում, 37-ը՝ Իմերեթիում: 3 518 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 679-ը ՝ Աջարիայում, 1 203-ը ՝ Թբիլիսիում, 322-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 985 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 2 186 մարդ, այդ թվում 399-ը՝ Թբիլիսիում, 1 133-ը՝ Աջարիայում, 32-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 16 296 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 49 047 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 10 765 մարդ, Աջարիայում 18 066, Իմերեթիում 5 236»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: