Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 801-ը արձանագրվել է Թբիլիսիում, 121-ը՝ Աջարիայում, իսկ 281-ը՝ Իմերեթիում,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ, դեկտեմբերի 26-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 14 421 թեստ, այդ թվում ՝ 7 170 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 7 251-ը՝ PCR թեստով:
Իրականացված թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 1 784 նոր դեպք, իսկ երկրում ընդհանուր առմամբ «կովիդ 19»-ով վարակման դեպքերի քանակը կազմում է 220 508:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 4 119 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 200 339 պացիենտ:
Ցավոք, վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսից մահվան 39 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր վարակից ընդհանուր առմամբ մահացել է 2 352 պացիենտ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 1 784 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 801 դեպք, Աջարիայում 121, Իմերեթիում 281, Քվեմո Քարթլիում՝ 101, Շիդա Քարթլիում՝ 119, Գուրիայում՝ 40, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 140, Կախեթիում՝ 110, Մցխեթա-Մտիանեթիում՝ 30, Սամցխե-Ջավախեթիում՝ 31, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 10:
Այս փուլում երկրում վարակման 17 791 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 5 701 մարդ, այդ թվում `2 606-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 528-ը` Աջարիայում, 1 134-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 1 013 ծանր հիվանդ, այդ թվում` 501-ը Թբիլիսիում, 109-ը Աջարիայում, 234-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 379-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `195-ը Թբիլիսիում, 32-ը՝ Աջարիայում, 74-ը՝ Իմերեթիում: 1 464 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 551-ը ՝ Թբիլիսիում, 647-ը՝ Աջարիայում, 110-ը՝ Իմերեթիում: 10 626 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում ունենք 396 մարդ, այդ թվում 182-ը՝ Թբիլիսիում, 116-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 955 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 38 003 մարդ, այստեղից Թբիլիսիում է գտնվում 19 867 մարդ, Աջարիայում 3 717, Իմերեթիում 4 738»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: