Կորոնավիրուսի նոր դեպքերից 774-ը արձանագրվել է Թբիլիսիում, 142-ը՝ Աջարիայում, իսկ 255-ը՝ Իմերեթիու
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 9 812 թեստ, այստեղից 4 869-ը հակագենի արագ թեստով, իսկ 4 943-ը PCR թեստով,- այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
Նրանց հաղորդմամբ, թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 1 731 նոր դեպք, իսկ երկրում համավարակի տարածումից առ այսօր ընդհանուր առմամբ հաստատված է 208 638 դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 4 599 պացիենտ, ընդհանուր առմամբ ապաքինված անձանց թիվը կազմում է 180 441:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ունենք կորոնավիրուսից մահվան 39 նոր դեպք: Համավարակի տարածումից ի վեր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 2 094 մարդ:
Այսօր երկրում արձանագրված կորոնավիրուսի 1 731 նոր դեպքերից, 774-ը արձանագրվել է Թբիլիսիում, 142-ը՝ Աջարիայում, իսկ 255-ը՝ Իմերեթիում, Քվեմո Քարթլիում՝ 140, Շիդա Քարթլիում՝ 133, Գուրիայում՝ 25, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 122, Կախեթիում՝ 80, Մցխեթա-Մտիանեթիում՝ 33, Սամցխե-Ջավախեթիում՝ 23, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 4:
Այս փուլում երկրում կա վարակման 26 077 ակտիվ դեպք, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 6 654 մարդ, այդ թվում `2 901-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 747-ը` Աջարիայում, 1 356-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 1 104 ծանր հիվանդ, այդ թվում` 511-ը Թբիլիսիում, 138-ը Աջարիայում, 254-ը՝ Իմերեթիում: Այստեղից 417-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `217-ը Թբիլիսիում, 35-ը՝ Աջարիայում, 63-ը՝ Իմերեթիում: 1 913 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 685-ը ՝ Թբիլիսիում, 868-ը՝ Աջարիայում, 126-ը՝ Իմերեթիում: 17 510 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում ունենք 481 մարդ, այդ թվում 213-ը՝ Թբիլիսիում, 147-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 687 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 44 773 մարդ, որտեղից 19 775 մարդ գտնվում է Թբիլիսիում, 5 993-ը՝ Աջարիայում և 6 330-ը՝ Իմերեթիում»,-ասված է կառավարության վարչակազմի հայտարարության մեջ: