Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 1 097 նոր դեպքից, 484-ը արձանագրվել է Թբիլիսիում, 81-ը՝ Աջարիայում, իսկ 185-ը՝ Իմերեթիում:
Մնացած դեպքերը բաշխվում է այլ տարածաշրջաններով:
Մասնավորապես, կառավարության վարչակազմի մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրության համաձայն, Քվեմո Քարթլիում արձանագրվել է՝ 84 դեպք, Շիդա Քարթլիում՝ 63, Գուրիայում՝ 26, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 61, Կախեթիում՝ 61, Մցխեթա-Մթիանեթիում՝ 30, Սամցխե-Ջավախեթիում՝ 17, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 5:
«Այս փուլում երկրում վարակման 15 655 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 5 677 մարդ, այդ թվում `2 613-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 541-ը` Աջարիայում, 1 108-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 1 009 ծանր հիվանդ, այդ թվում` 505-ը Թբիլիսիում, 106-ը Աջարիայում, 214-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 441-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `200-ը Թբիլիսիում, 84-ը՝ Աջարիայում, 67-ը՝ Իմերեթիում: 1 393 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 523-ը ՝ Թբիլիսիում, 620-ը՝ Աջարիայում, 100-ը՝ Իմերեթիում: 8 585 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 420 մարդ, այդ թվում 187-ը՝ Թբիլիսիում, 135-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 974 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 35 896 մարդ, այստեղից Թբիլիսիում է գտնվում 18 713 մարդ, Աջարիայում 3 451, Իմերեթիում 4 858»,- ասված է հաղորդագրության մեջ: