Կորոնավիրուսի նոր դեպքերից 132-ը արձանագրվել է Թբիլիսիում, 35-ը՝ Իմերեթիում, իսկ 19-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 258 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 132 դեպք, Աջարիայում՝ 7, Իմերեթիում՝ 35, Քվեմո Քարթլիում՝ 8, Շիդա Քարթլիում՝ 16, Գուրիայում՝ 15, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 19, Կախեթիում՝ 16, Մցխեթա-Մտիանեթիում՝ 3, Սամցխե-Ջավախեթիում՝ 5, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 2:
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվության համաձայն, այս փուլում վարակման ակտիվ դեպքերի թիվը կազմում է 3 257, որտեղից ՝1 723 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում 735-ը՝ Թբիլիսիում, 192-ը՝ Աջարիայում, 404-ը՝ Իմերեթիում: