Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 602-ը արձանագրվել է Թբիլիսիում, 447-ը՝ Աջարիայում, 772-ը՝ Իմերեթիում
Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 4 048 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ նրանց, երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 104 732:
«Ապաքինված անձանց աճի տեսանկյունից պահպանում ենք դրական դինամիկա: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 856 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 85 639:
Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ: Այդ թվում 24-ը՝ Թբիլիսիում, 13-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում, մեկը՝ Սամեգրելո Զեմո Սվանեթիում, երեքը՝ Քվեմո Քարթլիում, մեկը՝ Շիդա Քարթլիում: 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 976 մարդ»,- նշված է կառավարության մամուլի ծառայության տեղեկության մեջ:
Այսօր արձանագրված վարակման 4 048 նոր դեպքից, մայրաքաղաքի և շրջանների համաձայն ցուցանիշները հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 1 602 դեպք, Աջարիայում՝ 447, Իմերեթիում 772, Քվեմո Քարթլիում՝ 223, Շիդա Քարթլիում՝ 241, Գուրիայում՝ 114, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 389, Կախեթիում՝ 164, Մցխեթա-Մտիանեթիում՝ 48, Սամցխե-Ջավախեթիում՝ 44, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 4:
«Այս փուլում երկրում կա 18 091 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 189 մարդ, այդ թվում `2 774-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 021-ը` Աջարիայում, 1 241-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 864 ծանր հիվանդ, այդ թվում` 394-ը Թբիլիսիում, 147-ը Աջարիայում, 202-ը՝ Իմերեթիում: Այստեղից 386-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում`159-ը Թբիլիսիում, 114-ը՝ Աջարիայում, 45-ը՝ Իմերեթիում: 3 449 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 138-ը ՝ Թբիլիսիում, 1 659 ՝ Աջարիայում և 310-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 453 մարդ:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 2 159 մարդ, այդ թվում 470-ը՝ Թբիլիսիում, 1 100-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 21-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 17 241 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 56 608 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 16 201 մարդ, Աջարիայում 18 088, Իմերեթիում 5 313»,- ասված է կառավարության մամուլի ծառայության տեղեկության մեջ: