Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 060-ը արձանագրվել է Թբիլիսիում, 337-ը՝ Աջարիայում, իսկ 397-ը՝ Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 060-ը արձանագրվել է Թբիլիսիում, 337-ը՝ Աջարիայում, իսկ 397-ը՝ Իմերեթիում

Վերջին 24 ժամում արձանագրված է կորոնավիրուսի 2 501 հաստատված դեպք,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ գոյություն ունեցող նորագույն վիճակագրական տվյալների մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 2 501 նոր դեպք: Երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ գրանցվել է 164 976 դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 9 442 թեստ, որից 4 360-ը հակագենով, իսկ 5 082-ը ՝ PCR:

Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 988 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 137 499:

Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունենք կորոնավիրուսից մահվան 36 նոր դեպք: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք ընդհանուր առմամբ 1 540 մահվան դեպք»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Նրա տեղեկությամբ, այսօր արձանագրված վարակման 2 501 նոր դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջաններում ցուցանիշներն հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 1 060 դեպք, Աջարիայում՝ 337, Իմերեթիում՝ 397, Քվեմո Քարթլիում՝ 175, Շիդա Քարթլիում՝ 108, Գուրիայում՝ 32, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 177, Կախեթիում՝ 80, Մցխեթա-Մտիանեթիում՝ 90, Սամցխե-Ջավախեթիում՝ 45, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:

Այս փուլում երկրում կա վարակի 25 911 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 963 մարդ, այդ թվում `3 002-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 047-ը` Աջարիայում, 1 362-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 1 135 ծանր հիվանդ, այդ թվում` 519-ը Թբիլիսիում, 161-ը Աջարիայում, 251-ը՝ Իմերեթիում: Այստեղից 417-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `208-ը Թբիլիսիում, 49-ը՝ Աջարիայում, 52-ը՝ Իմերեթիում:

3 744 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 224-ը ՝ Թբիլիսիում, 1 788-ը՝ Աջարիայում, 422-ը՝ Իմերեթիում:

15 204 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում ունենք 1 267 մարդ, այդ թվում 372-ը՝ Թբիլիսիում, 252-ը՝ Աջարիայում, 28-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 033 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 55 165 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 714 մարդ, Աջարիայում 14 468, Իմերեթիում 5 509»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: