Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, վերջին 24 ժամվա ընթացքում հաստատված դեպքերը ներմուծված են:
Նրա խոսքով, նրանցից չորսը բեռնատարների վարորդ են:
«Վրաստանում ունեինք 888 դեպք, ավելացել է ևս հինգ նոր դեպք և վարակման դեպքերի քանակը հասավ 893: Բացի այդ, ապաքինվել է ևս 8 պացիենտ և ապաքինվածների թիվը հասել 739: Հինգ դեպքից բոլորի դեպքում վարակը ներմուծված է», – ասել է Էզուգբաիան:
Նրա խոսքով, այս պահին կովիդ կենտրոններում բուժվում է 140 հիվանդ: