Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 6,35 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 6,35 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 6,35 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 5,76 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 6,07 տոկոս:

Այսօր Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 1 788 մարդու մոտ, ապաքինվել է 1 251 պացիենտ, մահացել է 31 մարդ: