Կորոնավիրուսի 7 նոր դեպքից երեքը հաստատված դեպքերի շփումներն են, երկուսը ներմուծված է, իսկ երկուսի վարակման աղբյուրը դեռ անհայտ է
Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի տեղեկությամբ, կորոնավիրուսի 7 նոր դեպքից երեքը հաստատված դեպքերի շփումներն են, երկուսը ներմուծված է, իսկ երկուսի վարակման աղբյուրը դեռ անհայտ է: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են հիվանդանոցի մամուլի ծառայությունից:
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք և հաստատված դեպքերի քանակը կազմում է 1469: Ապաքինվել է 25 պացիենտ: Կարանտինի ռեժիմում գտնվում է 5924 քաղաքացի: Հիվանդանոցներում դիտարկման տակ է 209 մարդ:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 անձ:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 պացիենտ: