Կորոնավիրուսի 30 նոր դեպքերից ոչ բոլորի վարակման աղբյուրներն են հայտնաբերված
Կորոնավիրուսի 30 նոր դեպքերից ոչ բոլորի վարակման աղբյուրներն են հայտնաբերված

Ներկայումս բուժվում են ընդհանուր առմամբ 262 հիվանդ, իսկ ամբողջ երկրում Covid19- ի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 336 է:

Դրանցից 74-ը առողջացել են:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Եզուգբաիայի խոսքով՝ 74 ապաքինվածներից, 48-ը իրենց կենտրոնի հիվանդներն են:

«Երեկ, վերջին տվյալներով, ունեցել ենք 306 հաստատված դեպք, այսօր ունենք 336, այսինքն՝ աճը 30 է: 336 պացիենտներից 86-ը մեր պացիենտներն էին: 336 հիվանդից 74-ը՝ ապաքինվել, որից 48-ը մեր կենտրոնի հիվանդներն էին: Եթե ​​համեմատենք այս տվյալները, կարող ենք ասել, որ այս փուլում 262 հաստատված դեպք է բուժվում Կովիդի հիվանդանոցներում: Կան մի քանի ապաքինված պացիենտներ, որոնք առաջին թեստավորման արդյունքը բացասական էր և այսօր, հավանաբար, կրկնակի կանցկացնենք 24-ժամյա ինտերվալով, և ապաքինվածների քանակը վաղը առավոտյան կիմանանք», – ասաց Էզուգբայան:

Ինչ վերաբերում է 30 նոր դեպքերի, ապա, ըստ Մարինա Էզուգբայայի, այդ հիվանդների վիճակը նրա համար անհայտ է:

Նրանք Կովիդի այլ հաստատություններում են։

«Ես այդ հիվանդներին չեմ ճանաչում: Աղբյուրները հաստատված չեն: Մենք գիտենք, որ խորը որոնում և համաճարակային քննությունն է ընթանում բոլոր նոր հաստատված դեպքերի վերաբվերյալ», – ասաց Էզուգբայան: