Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում գրանցված կորոնավիրուսի 14 նոր դեպքերից 5-ը կապված են այսպես կոչված Լիլոյի տոնավաճառի կլաստերի հետ, վեցը ներմուծված դեպք է, այդ թվում երկուսը բեռնատարի վարորդներ են:
«Ցավոք ունենք բուժհաստատության աշխատակցի վարակման դեպք: Բացի այդ, երկու դեպքում ընթանում է վարակման աղբյուրի հետազոտություն: Ինչ վերաբերում է բուժհաստատության աշխատակցին, ապա նա կապ ունի արդեն հայտնի կլաստերի հետ»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք, երեք հիվանդ ապաքինվել է: