Կորոնավիրուսը հաստատվել է վարչապետ Գիորգի Գախարիայի պահակախմբի անդամի մոտ,- այս մասին հայտնում են կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից:
Վարչապետ Գիորգի Գախարիան անցել է ինքնամեկուսացման մեջ: Ինչպես վարչապետը գրում է իր ֆեյսբուքյան էջում, այն աշխատողի հետ, ում հետ երեկ նա երկար շփում է ունեցել, թիրախային ընտրովի փորձարկման ժամանակ ախտորոշվել է կորոնավիրուս: