Կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանին, անհապաղ սկսել գործադիր իշխանությունների նկատմամբ Վրաստանի սահմանադրությամբ նախատեսված քաղաքական և իրավական պատասխանատվությունների կիրառումը. «Բաց հասարակության հիմնադրամ»
Կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանին, անհապաղ սկսել գործադիր իշխանությունների նկատմամբ Վրաստանի սահմանադրությամբ նախատեսված քաղաքական և իրավական պատասխանատվությունների կիրառումը. «Բաց հասարակության հիմնադրամ»

Մենք խորապես վշտացած ենք «Տվ Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ և ցավակցում ենք նրա ընտանիքին, «Տվ Պիրվելիի» թիմին և լրագրողների կորպուսին: Լեքսո Լաշքարավան լրատվամիջոցների ավելի քան 50 անդամներից մեկն էր, ովքեր հուլիսի 5-ին դարձան ատելության խմբերի կողմից մասշտաբային և դաժան բռնության զոհ», – ասվում է «Բաց հասարակության հիմնադրամի» հայտարարության մեջ:

«Կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել բռնարար խմբավորումներին կասեցնելու համար: Վարչապետը և ներքին գործերի նախարարը պատասխանատու են հուլիսի 5-ին տեղի ունեցած բռնության ամենավատ հետևանքների համար և պետք է անհապաղ հրաժարական տան: Մենք Վրաստանի խորհրդարանին կոչ ենք անում անհապաղ սկսել գործադրել գործադիր իշխանության նկատմամբ Վրաստանի Սահմանադրությամբ սահմանված քաղաքական և իրավական պատասխանատվության մեխանիզմները», – ասված է հայտարարության մեջ:

Հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «Տվ Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: Այս պահին անհայտ է մահվան պատճառը: Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս գրվեց տուն:

«Թբիլիսիի փրայդի» դեմ ցույցի ժամանակ «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում, «Տվ Պիրվելիի» լրագրողն ու օպերատոր Լեքսո Լաշքարավան ֆիզիկական և բանավոր բռնության են ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարելիս: