ՆԳ նախարարության տեղեկությամբ, Լեքսո Լաշքարավայի ընտանիքին առաջարկել են, դատաբժշկական փորձաքննությանը մասնակցի իրենց համար ցանկալի անկախ և միջազգային փորձագետը
ՆԳ նախարարության տեղեկությամբ, Լեքսո Լաշքարավայի ընտանիքին առաջարկել են, դատաբժշկական փորձաքննությանը մասնակցի իրենց համար ցանկալի անկախ և միջազգային փորձագետը

ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել «Տվ Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ:

Գերատեսչության փոխանցմամբ, նշանակվել է համապատասխան դատաբժշկական փորձաքննություն, իսկ մահացածի մարմինը տեղափոխվել է փորձաքննության բյուրո:

Միևնույն ժամանակ, նախարարությունում ասում են, որ ընտանիքի անդամներին առաջարկել են, որ դատաբժշկական փորձաքննությանը մասնակցի իրենց նախընտրած անկախ և միջազգային փորձագետը:

«Վակե-Սաբուրթալոյի ոստիկանության բաժանմունքը հետաքննություն է սկսել «Տվ Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդրե Լաշքարավայի մահվան դեպքի առթիվ ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով:

Նշանակվել է համապատասխան դատաբժշկական փորձաքննություն, մահացածի մարմինը տեղափոխվել է Փորձաքննության բյուրո:

Հետաքննությունը ընտանիքի անդամներին առաջարկել է դատաբժշկական փորձաքննությանը մասնակցի իրենց նախընտրած անկախ և միջազգային փորձագետը», – ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ ծեծի ենթարկված «Տվ Պիրվելիի» օպերատոր Լեքսո Լաշքարավան մահացել է: