Կոչ եմ անում հասարակությանը չհիասթափվել պատվաստուկներից, Վրաստան ներկրված բոլոր վաքցինաները շատ բարձրորակ են. Դավիթ Սերգիենկո
Կոչ եմ անում հասարակությանը չհիասթափվել պատվաստուկներից, վաքցինան, որպես տեխնոլոգիա շատ անվտանգ և արդյունավետ պաշտպանում է բոլորին տարբեր հիվանդություններից: Վրաստան ներկրված բոլոր վաքցինաները շատ բարձրորակ են,- այս հայտարարությունը առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն արել է, վտանգ ներկայացնող 29 222 դոզա վաքցինա ծախսելու կապակցությամբ, Վրաստանի աուդիտի ծառայության կողմից տարածված լրատվությանը արձագանքելու ժամանակ:
Նրա խոսքերով տարածված լրատվությունը, որը վերաբերում էր իմունիզացիայի ծրագրին և բաղկացած էր մի քանի մասից չի համապատասխանում իրականությանը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ տարածված լրատվության ոչ մի մասը չի համապատասխանում իրականությանը: Առաջինը այն, որ խոսքը վերաբերել է ընդհանուր իմունիզացիայի ծրագրին, այդ թվում երեխաների պատվաստմանը, երկրորդը այն էր, որ տարածված լրատվությամբ նշված դեղորայքները գրանցված չեն եղել և արգելված էր դրանց տարածումը շուկայում: Նշում եմ, որ այդ վաքցինան գրանցվել էր դեռևս 2015 թվականին, ասեմ ավելին, այն ոչ միայն գրանցվել էր այլ դրական արձագանք էր ստացել համաշխարհային առողջապահության կազմակերպությունից: Այն, որ այս վաքցինաները վտանգ են սպառնում մարդու առողջությանը չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Սերգիենկոն:
Սերգիենկոյի խոսքերով նա զրուցում է միայն կատաղության դեմ վաքցինայի, այլ ոչ թե ընդհանրապես ծրագրվող վաքցինացիայի մասին: Նախարարի խոսքերով մարտի 20-ից պատվաստումները իրականացվելու են նոր վաքցինայով: Նախարարը նշել է, որ մինչ այս օգտագործված դեղորայքները ոչ մի հիմնախնդիր չեն ստեղծել:
Քիչ անց աուդիտի ծառայությունը տարածել է հայտարարություն, որում ասված է, որ կասկածի տակ չի դնում պետական պատվաստումների ծրագիրը, այդ թվում կատաղության դեմ վաքցինացիայի մասով:
Հեղինակ -
Edgar Barsegyan