Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին արգելվել է բեռնատարների տեղաշարժը: Այս մասին ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության, պարեկային ոստիկանության տեղեկատվության մեջ:
«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչությունը տեղեկացնում է, որ ձյունատեղումների պատճառով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Կոբի-Գուդաուրի (93-107 կմ.) հատվածում, Նադիբանի գյուղից (69 կմ.) դեպի Լարս արգելվել է բեռնատարների տեղաշարժը: Այլ տիպի տրանսպորտի համար ճանապարհը ազատ է:
Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները գտնվում են տեղում և կարգավորում են երթևեկության անվտանգ տեղաշարժը:
Կոչ ենք անում քաղաքացիներին, ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին և առավելագույնս պահպանել երթևեկության կանոնները»,- ասում են գերատեսչությունում: