Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ինը վիրավորվել, այրվել են ավտոմեքենաներ, վնասվել է ջերմային մայրուղին

12:30, 20.12.2024

Կիևի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ինը վիրավորվել։ Այրվել է հինգ ավտոմեքենա։ Վնասված է նաև ջերմային մայրուղին։ Այս մասին տեղեկությունը տարածում են Կիևի քաղաքային վարչության ղեկավար Սերգեյ Պոպկոն, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Հրթիռի բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Ըստ տեղեկությունների՝ հրթիռային հարձակումն իրականացրել է ռուսական ռազմավարական ավիացիան։

Նմանատիպ