Քութաիսիում երրորդ հետևակային բրիգադի զինծառայողների երեխաներին հյուրընկալել են ամանորյա միջոցառմանը
Քութաիսիում՝ երրորդ հետևակային բրիգադի բազայում, ամանորյա միջոցառում է անցկացվել զինծառայողների երեխաների համար։
Վրացի երգիչները, անիմատորներն ու հեքիաթների հերոսները ամանորյա տրամադրություն են ստեղծել զոհված, վիրավոր և գործող զինծառայողների երեխաների համար։ Պաշտպանության փոխնախարար Գելա Գելաձեն և պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին շնորհավորել են երեխաներին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ։
Միջոցառման շրջանակում ռազմաբազայում կազմակերպվել է ամանորյա գյուղ, որտեղ Ձմեռ պապը Ամանորի նվերներ է բաժանել զինծառայողների երեխաներին։ Երեխաները մասնակցել են նաև տարբեր ժամանցային միջոցառումների և դիտել բազայում ցուցադրված զինտեխնիկան։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։