Քրիստիան Դանիելսոնը Վրաստանում հանդիպել է Եվրամիության և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Քրիստիան Դանիելսոնը Վրաստանում հանդիպել է Եվրամիության և ԱՄՆ-ի դեսպանների հետ

Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը հանդիպել է Վրաստանում Եվրամիության և Միացյալ Նահանգների դեսպաններ՝ Կառլ Հարցելի և Քելի Դեգնանի հետ: Հանդիպումն անց է կացվել Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակում:

Ինչպես լրագրողներին ասել է Դանիելսոնը, այժմ կողմերի միջև փոխզիջման ժամանակն է:

«Ուրախ եմ Վրաստան վերադառնալու համար: Ես անհամբեր սպասում եմ Վրաստանի քաղաքական առաջնորդների հետ համագործակցությանը և նրանց աջակցությանը, այս քաղաքական ճգնաժամի լուծումը գտնելու համար: Թվում է, որ Վրաստանի քաղաքացիները ուշադիր հետևում են այս գործընթացին: Հիմա փոխզիջման ժամանակն է: Փոխզիջումը թուլության նշան չէ, դա ուժի նշան է: Դա ամրապնդում է Վրաստանի ժողովրդավարությունը, և դա եվրոպական ճանապարհն է», – հայտարարել է Դանիելսոնը:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստան է վերադարձել մարտի 27-ին: