Քրիստիան Դանիելսոնը Վրաստան կայցելի շաբաթվա վերջում
Քրիստիան Դանիելսոնը Վրաստան կայցելի շաբաթվա վերջում

Քրիստիան Դանիելսոնը շաբաթվա վերջում կվերադառնա Վրաստան, միջնորդությունը շարունակելու համար, – այս մասին Ֆեյսբուքում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Մենք ամփոփեցինք Դանիելսոնի միջնորդությամբ Վրաստանում ձեռք բերված առաջընթացը: Ժամանակն է անհրաժեշտ փոխզիջումների գնալ վրաց ժողովրդի շահերի համար:

«Քրիստիան Դանիելսոնը շաբաթվա վերջում կվերադառնա Վրաստան, շարունակելու միջնորդությունը ներգրավված կողմերի միջև», – գրել է Միշելը:

Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը Վրաստան էր ժամանել մարտի 12-ին: Նրան, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հանձնարարվել էր միջնորդություն, Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև:

Դանիելսոնը մարտի 12-14-ին հանդիպել է ինչպես իշխող թիմի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Դրանից հետո Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչը երկարացրեց այցը: Իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել համատեղ հանդիպումներ, սակայն ապարդյուն:

Դանիելսոնը Վրաստանը լքեց մարտի 19-ին: Մեկնելուց առաջ կայացած մամուլի ասուլիսում Քրիստիան Դանիելսոնը հույս հայտնեց, որ կողմերը պատրաստ կլինեն փոխզիջման, ինչը հնարավորություն կտա արդյունքի հասնել:

Նրա խոսքով, նա կվերադառնա Բրյուսել և ամեն ինչ կզեկուցի Շառլ Միշելին: