Քրիստիան Դանիելսոնը մնում է Թբիլիսիում և վաղը շարունակելու է հանդիպումները
Քրիստիան Դանիելսոնը մնում է Թբիլիսիում և վաղը շարունակելու է հանդիպումները

Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Վրաստանում կմնա ևս մեկ օր:

Նրա խոսքով, աշխատանքները կշարունակվեն, որ բանակցային գործընթացն էլ ավելի առաջ գնա:

«Մենք շատ բեղմնավոր աշխատել ենք և որոշել եմ, որ գործընթացն էլ ավելի առաջ գնա, վաղը մնամ Թբիլիսիում, այցս կերկարաձգվի ևս մեկ օրով: Մենք կշարունակենք աշխատել, էլ ավելի առաջ գնալու համար, բոլոր կողմերը շատ ներգրավված են եղել գործընթացում: Մենք վաղը կշարունակենք աշխատել: Համաձայնության ձեռքբերումը կախված է կողմերից», – հայտարարել է Դանիելսոնը:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստանից պետք է հեռանար վաղը առավոտյան: