Քրիստիան Դանիելսոնը հերթական համատեղ հանդիպումն է անցկացնում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հետ
Քրիստիան Դանիելսոնը հերթական համատեղ հանդիպումն է անցկացնում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հետ

Եվրոպական խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը հերթական համատեղ հանդիպումն է անցկացնում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հանդիպումից առաջ, այսօր տեղի է ունենալու կարևոր հանդիպում:

«Ինչպես գիտեք, մենք արդար պրագմատիկ քայլեր ենք ձեռնարկել, ընդդիմությունից փոխզիջում ենք ակնկալում, ինչը բխում է ողջ հասարակության, և առաջին հերթին՝ ընդդիմության շահերից, այնպես որ, տեսնենք, կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը կօգնի դիրքերը մերձեցնելու համար», – ասաց Թալակվաձեն:

Բացի այդ, երեկ Քրիստիան Դանիելսոնը հանդիպել է ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հետ: