Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է խորհրդարանական մեծամասնության անդամների հետ
Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է խորհրդարանական մեծամասնության անդամների հետ

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է խորհրդարանական մեծամասնության անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցում են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանի փոխխոսնակ Կախաբեր Կուճավան և «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Հանդիպմանը մասնակցում են նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը և ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստան է ժամանել մի քանի օրյա այցով: Նա արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: