Քրիստիան Դանիելսոնը հանդիպել է ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քրիստիան Դանիելսոնը հանդիպել է ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտարարել է «Իսֆեդի» գործադիր տնօրեն Նինո Դոլիձեն, հանդիպումից հետո Եվրամիության ներկայացուցիչները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից լսել են այն տեսակետները, որոնք կարևոր են երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար:

«Մենք մեր տեսլականները ներկայացրինք Քրիստիան Դանիելսոնին: Ես ակնկալում եմ, որ Եվրամիության նման ներգրավվածության արդյունքում մեր քաղաքական գործիչների երկու կողմերը որոշում կկայացնեն, որ բանակցությունները պետք է տեղի ունենան, հասնեն կոնսենսուսի և որոշում կայացվի, թե ինչպես դուրս բերել երկիրը ճգնաժամից: Մենք տեղեկատվություն ենք տրամադրել այն մասին, թե արդյոք համաձայնություն կլինի, ինչ բարեփոխումներ պետք է հաջորդեն դրան», – ասել է Նինո Դոլիձեն:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստան է ժամանել մի քանիօրյա այցով: Նա արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը ներկա էին նաև, Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը: