Քանի որ մենք հոգ ենք տանում բնակչության առողջության մասին, որոշվեց, որ վաղվա համերգը հնարավոր կլինի դիտել միայն հեռուստատեսությամբ. Կախա Կալաձե
Քանի որ մենք հոգ ենք տանում բնակչության առողջության մասին, որոշվեց, որ վաղվա համերգը հնարավոր կլինի դիտել միայն հեռուստատեսությամբ. Կախա Կալաձե

Քանի որ մենք հոգ ենք տանում բնակչության առողջության մասին, որոշվեց, որ վաղվա համերգը հնարավոր կլինի դիտել միայն հեռուստատեսությամբ,- այս մասին ամանորյա համերգի կապակցությամբ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, տոնական ժամանակաշրջանում նախատեսվում է անց կացնել մի քանի համերգ:

«Ընդհանուր առմամբ, այս տարին տարբերվող էր, դժվարություններով լի, բազում խնդիրներով, հիմնական մարտահրավերը համավարակն էր, կորոնավիրուսի դեմ պայքարը, և այս պայքարը դեռ չի ավարտվել: Այս պատերազմում դեռ չենք հաղթել: Ուստի, Քանի որ մենք հոգ ենք տանում բնակչության առողջության մասին, որոշվեց, որ վաղվա համերգը հնարավոր կլինի դիտել միայն հեռուստատեսությամբ: Հիմա, այս պահին փորձը շարունակվում է, և ես վստահ եմ, որ վաղը բոլորը, ովքեր ուղիղ հեռարձակմամբ կտեսնեն այս իրադարձությունը, շատ ուրախ կլինեն: Բացի այդ, կանցկացվեն ևս մի քանի համերգներ: Առաջիկա օրերին մենք հանրությանը կտրամադրենք ամբողջական տեղեկատվություն: Մենք փորձեցինք հնարավորինս ներգրավել մշակութային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին այս ամանորյա միջոցառումներին: Բոլորը շատ լավ հասկանում են դժվարությունները: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե որքան բարդ է իրավիճակը, որի մեջ աշխատում ենք և փորձում ենք ամեն ինչ անել, որ բոլորի կողքին լինենն և մեր աջակցությունը հայտնենք այս բարդ իրավիճակում», – հայտարարել է Կալաձեն:

Նա լրագրողների հետ զրույցում ամփոփել է 2020 թվականը և խոսել 2021 թվականի ծրագրերի մասին:

«Ինչ վերաբերում է 2020 թվականին, ապա այն պատմության մեջ կմնա որպես ծանր տարի, ոչ միայն մեր երկրի, այլ ընդհանրապես ամբողջ աշխարհի համար: Մենք գիտենք, որ համավարակը մոլեգնում են ամբողջ աշխարհում, չնայած պատվաստանյութն արդեն գոյություն ունի: Որոշ երկրներում կատարվում են պատվաստումներ: Մեզ մոտ Վրաստանում այս գործընթացը կսկսվի շատ շուտով: Դա ամենամեծ մարտահրավերն էր նաև մեր երկրում, դրան հաջորդեցին տնտեսական խնդիրները, սոցիալական վիճակի վատթարացումը: Հաջորդ 2021 թվականին կարևորը կլինի բարելավել առկա իրավիճակը, բարելավել տնտեսական իրավիճակը, բարելավել սոցիալական պայմանները: Մենք ստիպված կլինենք աշխատել այս ամենի վրա»,- հայտարարել է Կախա Կալաձեն: