Քաբուլում տասնյակ մարդիկ բողոքում են բանկերի եւ տարադրամի փոխանակման օբյեկտների փակման դեմ
Քաբուլում տասնյակ մարդիկ բողոքում են բանկերի եւ տարադրամի փոխանակման օբյեկտների փակման դեմ: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Reuters» գործակալությունը:
Լրատվամիջոցի տարածած տեսանյութում երեւում է, թե ինչպես են տասնյակ ցուցարարներ երթով շարժվում դեպի Քաբուլում գտնվող բանկի դիմաց: Օգոստոսի 15-ից փակվել են բանկերն ու տարադրամի փոխանակման հաստատությունները:
Ինչպես հայտնում է «Reuters»ը, Աֆղանստանի առօրյան էլ ավելի է դժվարացել՝ կապված Աֆղանստանի փոխարժեքի կտրուկ անկման եւ սննդամթերքի գների կտրուկ աճի հետ: Բացի այդ, ՄԱԿ-ը Աֆղանստանում կանխատեսում է երաշտի պատճառով սննդամթերքի դեֆիցիտ: