Քաբուլի օդանավակայանի մուտքի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով տուժել է 17 մարդ

16:34, 18.08.2021

ՆԱՏՕ-ի պաշտոնյան հայտարարել է, որ Քաբուլի օդանավակայանից դիվանագետների և խաղաղ բնակիչների տարհանումների վերսկսումը հանգեցրել է օդանավակայանի դարպասների մոտ մարդկանց թվի ավելացմանը, ինչը հանգեցրել է հրմշտոցի: 17 մարդ վիրավորվել է:

Պաշտոնյայի խոսքով, ինքը ոչ մի տեղեկություն չի ստացել «Թալիբանի» զինյալների կողմից իրականացված բռնության փաստերի մասին:

Աֆղանստանի քաղաքացիներն ամեն կերպ փորձում են լքել երկիրը այն բանից հետո, ինչ «Թալիբանը» վերահսկողություն հաստատեց Աֆղանստանի մայրաքաղաքի վրա: Աֆղանստանցիները հավաքվում են Քաբուլի օդանավակայանում՝ անկախ այն բանից, թե նրանք վիզա կամ անձնագիր ունեն այլ երկիր մեկնելու համար:

Նմանատիպ