Կայա Կալաս. Մենք պատասխանատվությունը դնում ենք Վրաստանի իշխանության ուսերին՝ առաջարկելով կասեցնել դիվանագիտական ​​և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը, դիտարկում ենք նաև լրացուցիչ միջոցներ

Մենք պատասխանատվությունը դնում ենք Վրաստանի իշխանության ուսերին՝ առաջարկելով կասեցնել դիվանագիտական ​​և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը,- սոցցանցում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ լրացուցիչ միջոցներ են դիտարկվում։

«Վրաստանի իշխանությունը չի կարող ճնշել խաղաղ ցույցերն առանց հետևանքների։ Այսօր մենք պատասխանատվությունը դնում ենք Վրաստանի իշխանության ուսերին՝ առաջարկելով կասեցնել դիվանագիտական ​​և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը։ Մենք դիտարկում ենք նաև լրացուցիչ միջոցներ»,- գրել է Կայա Կալասը: