Կախեթիում վարակված անձի շփման շրջանակի 20 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Գուրջաանիի մունիցիպալիտետի Չումլաղ գյուղ ներկրած կորոնավիրուսի դեպքի շփման շրջանակից հայտնաբերվել է 20 անձ, նրանցից բոլորի թեստավորման պատասխանները բացասական են,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Կախեթիի բաժնի ղեկավար Նելլի Խիզանիշվիլին:

Նելլի Խիզանիշվիլու փոխանցմամբ, բոլոր անձինք ինքնամեկուսացման մեջ են: Նրա տեղեկությամբ, երեկ, Կախեթիից Լուգարի կենտրոն է ուղարկվել 106 նմուշ: Բոլոր թեստերի պատասխանները հայտնի են և ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:

Ընդհանուր, Կախեթիի շրջանում վերցվել և Լուգարի կենտրոն է ուղարկվել 7 215 նմուշ: