Կախա Կուճավան մահմեդական բնակչությանը շնորհավորում է Ղուրբան-բայրամի առթիվ
Կախա Կուճավան մահմեդական բնակչությանը շնորհավորում է Ղուրբան-բայրամի առթիվ

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Կախա Կուճավան մահմեդական քաղաքացիներին շնորհավորում է Ղուրբան-բայրամի կապակցությամբ:

Այս մասին Կախա Կուճավան գրում է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

«Հարգելի բարեկամներ և Վրաստանի քաղաքացիներ, շնորհավորում եմ Ղուրբան-բայրամի առթիվ: Երջանկության, խաղաղության, բարեկեցության և առողջության իմ ջերմ ցանկությունները ձեզ, ձեր ընտանիքներին և հարազատներին», – գրել է Կախա Կուճավան: