Կախա Կուճավան հանդիպել է Գիտանաս Նաուսեդայի հետ
Կախա Կուճավան հանդիպել է Գիտանաս Նաուսեդայի հետ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:

Ըստ խորհրդարանի մամուլի ծառայության, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները: Նշվել է, որ երկկողմ կապերի հետագա խորացման գործում հատուկ կարևորություն է տրվում սերտ միջխորհրդարանական համագործակցությանը:

Նրանց խոսքերով, զրույցի հիմնական թեմաներից մեկը Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացն էր, այս ճանապարհին ձեռք բերված առաջընթացը և մարտահրավերները:

Ուշադրության կենտրոնում էին մեր երկրի և Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցությունը և Վրաստանի համատեղելիությունը ՆԱՏՕ-ի հետ:

Կողմերը հույս են հայտնել, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի հռչակագիրը կարտացոլի այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է ինտեգրման ուղղությամբ:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ձգտումներին շարունակական աջակցության համար: Հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով բնակչության լուրջ խնդիրները: Գիտանաս Նաուսեդան վերահաստատեց Լիտվայի անսասան աջակցությունը մեր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: