Կախա Կալաձե. Ես հստակ գիտեմ, թե ինչ և ինչու է մեր թիմն անում այս երկրի համար, և գիտեմ նաև, որ պատմությունը ճիշտ գնահատակն է տալու դրան
Կախա Կալաձե. Ես հստակ գիտեմ, թե ինչ և ինչու է մեր թիմն անում այս երկրի համար, և գիտեմ նաև, որ պատմությունը ճիշտ գնահատակն է տալու դրան

Ես հստակ գիտեմ, թե ինչ և ինչու է մեր թիմն անում այս երկրի համար, և գիտեմ նաև, որ պատմությունը ճիշտ գնահատակն է տալու դրան,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ընթացիկ տարվա գործունեության հաշվետվությունը ավագանուն ներկայացնելիս, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:

Ինչպես նշել է մայրաքաղաքի քաղաքապետը, շատ շուտով Վրաստանը կբացի Եվրոպայի դռները՝ վստահ, խաղաղ և շատ ավելի ամուր։

«Այսօր գործի մասին շատ ենք խոսել։ Ցավոք, ստիպված էի նաև մեկնաբանել այն, ինչ կատարվում էր մայրաքաղաքում նախորդ օրերին։ Մենք ոչինչ չենք կարող անել, ցավոք, այս վիճակն է այսօր։ Ես հստակ գիտեմ, թե ինչ և ինչու ենք մենք անում այս քաղաքի համար: Ես հստակ գիտեմ, թե ինչ և ինչու է մեր թիմն անում այս երկրի համար: Հաստատ գիտեմ, որ պատմությունը դա ճիշտ է դատելու՝ անկախ նրանից, թե այսօր ինչ ավելորդ անուններով ենք հիշատակում միմյանց և ինչ հայտարարություններ ենք անում միմյանց հասցեին։ Պատմությունն, իհարկե, ամեն ինչ ճիշտ կդատի։ Այս ամենը կանցնի, ամեն ինչ ավելի շուտ կհարթվի, քան շատերը կարծում են, և Վրաստանը շատ շուտով կբացի Եվրոպայի դռները՝ վստահ, խաղաղ և շատ ավելի ուժեղ։ Վրաստանը կլինի Եվրոպայի մաս, Թբիլիսին՝ իսկական եվրոպական մայրաքաղաք: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել մեր բնակչության գալիք Ամանորը, մաղթել առաջին հերթին խաղաղություն, հաղթանակ և բարօրություն»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։