Կախա Կալաձե. Թբիլիսիի համախմբված բյուջեն 2025 թվականին կկազմի 2 միլիարդ 555 միլիոն լարի
2025 թվականին Թբիլիսիի բյուջեն ավելանում է: Մայրաքաղաքի կառավարությունը ավագանուն է ներկայացրել նոր բյուջեն, որը կազմում է 2 մլրդ լարի։
Բացի սեփական եկամուտներից, Թբիլիսիի քաղաքապետարանը կենտրոնական իշխանությունից որպես օգնություն կստանա 580 մլն լարի։
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով, իր քաղաքապետ եղած ժամանակաշրջանում Թբիլիսիի բյուջեի ծավալը զգալիորեն աճել է։
«Մենք ամեն կերպ փորձում ենք արժանապատվորեն պատասխանել բոլոր մարտահրավերներին ու խնդիրներին։ Մյուս տարվա բյուջեն էլ է դա մեզ հնարավորություն տալիս։ 2025 թվականի համար Թբիլիսիի համախմբված բյուջեն, ներառյալ ՏԻՄ-երի սեփական եկամուտները, IP-ները, անցումային մնացորդը և վարկերը, կհասնի 2 միլիարդ 555 միլիոն լարիի, ինչը շատ կարևոր է։ Մի փոքր համեմատություն եմ ուզում անել: Օրինակ՝ 2017 թվականին, երբ մենք ընտրվեցինք Թբիլիսիի բնակչության կողմից, 2018 թվականի բյուջեն 815 միլիոն լարի էր։ Այսօր, իհարկե, կան բացարձակապես այլ թվեր։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, կառավարությանը, ֆինանսների նախարարությանը, բոլորին աջակցության և համագործակցության համար, քանի որ առանց դրա հնարավոր չէ խոսել հաջորդ տարվա նախագծերի և իրականացվելիք աշխատանքների մասին», – ասել է Կախա Կալաձեն։
Նշված բյուջեն կբաշխվի տարբեր ուղղություններով։ Մասնավորապես, ենթակառուցվածքների համար սահմանվածծախսերը կազմում են 700 մլն լարի, իսկ առողջապահության և սոցիալական ուղղությամբ՝ 535 մլն լարի։