Կատալոնիայի կրթության նախկին նախարար, Կլարա Պոնսատը կամավոր հանձնվել է Շոտլանդիայի ոստիկանությանը
Կատալոնիայի կրթության նախկին նախարար, Կլարա Պոնսատը կամավոր հանձնվել է Շոտլանդիայի ոստիկանությանը: Նա պետք է ելույթ ունենար Գլազգոյի համալսարանում, որտեղ խոսելու էր Իսպանիայի կառավարության կողմից, Կատալոնիայի կառավարության նախկին անդամների նկատմամբ քաղաքական հետապնդման մասին:
Էքստրադիցիայի դեպքում նախկին նախարարը հնարավոր է մեղադրվի պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Մի քանի օր առաջ, Իսպանիայի գերագույն դատարանը, Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության 13 անդամի մեղադրել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ, իսկ 6 քաղաքական գործչի նկատմամբ դուրս է գրել միջազգային ձերբակալության օրդեր:
Տարածաշրջանային կառավարության նախկին ղեկավար, Կառլես Պուիչդեմոնին մարտի 25-ին ձերբակալել են Գերմանիայում:
Հեղինակ -
Edgar Barsegyan