Կաշխատենք, քանի դեռ կուսակցությունները չեն գտնի առաջընթացի ճանապարհը, հուսով եմ վաղը կունենանք առաջընթաց, բոլորը պատրաստ են մտածել փոխզիջումների մասին. Քրիստիան Դանիելսոն
Կաշխատենք, քանի դեռ կուսակցությունները չեն գտնի առաջընթացի ճանապարհը, հուսով եմ վաղը կունենանք առաջընթաց, բոլորը պատրաստ են մտածել փոխզիջումների մասին. Քրիստիան Դանիելսոն

Կշարունակեմ աշխատել նաև վաղը, իմ նպատակն է աշխատել և օգնել կողմերին ելք գտնելու հարցում, – այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:

«Սա բարդ ու կոմպլեքսային հարցեր են, հարցեր, որոնք բոլոր քաղաքական դերակատարները պետք է ընդունեն և փոխզիջման գնան: Ամեն անգամ, երբ փոխզիջման ես գնում, ժամանակ է պետք: Իմ ակնկալիքը միշտ եղել է այն, որ մենք աշխատելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն գտել առաջ գնալու ճանապարհը: Հուսով եմ, որ վաղը մենք առաջընթաց կունենանք: Կարծում եմ, որ դա կարևոր է, և ես դա ասացի կողմերին: Բոլորը պատրաստ են մտածել փոխզիջման մասին: Ես այսօր ցանկանում էի ասել, որ կողմերը ելք են գտել: Հիմա պարզ է, որ մենք դեռ չենք հասել դրան: Վաղը կշարունակեմ աշխատել: Իմ նպատակն է աշխատել և օգնել կողմերին ելք գտնելու հարցում», – հայտարարել է Քրիստիան Դանիելսոնը:

Քրիստիան Դանիելսոնը այսօր պետք է լքեր Վրաստանը, սակայն նա մնում է երկրում և շարունակում է բանակցային գործընթացը:

Դանիելսոնը այսօր հանդիպումներ է ունեցել ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ, չնայած բանակցությունների կոնկրետ արդյունքը դեռ հայտնի չէ: