Կարծում ենք, կորոնավիրուսի տարածման գագաթնակետը կլինի նոյեմբերի երկրորդ, երրորդ շաբաթներում, քանի որ շարունակվում է դեպքերի աճի միտումը, կարևորն այն է, որ գործընթացը կառավարելի է. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կանխատեսման տարբեր մոդելների օգտագործմամբ, Վրաստանում կորոնավիրուսի տարածման գագաթնակետը սպասվում է նոյեմբերի երկրորդ, երրորդ շաբաթներին:
Նրա խոսքով դեպքերի ավելացման միտումը կշարունակվի: Սակայն Գամղրելիձեն ասում է, որ գործընթացը դեռ կառավարելի է, և ամենակարևորը դրա պահպանումն է:
«Այս փուլում վիճակագրությունն աճում է: Օգտագործելով կանխատեսման տարբեր մոդելներ, որոնք մենք կիրառւմ ենք, գտնում ենք, որ գագաթնակետը կլինի նոձեմբերի երկրորդ, երրորդ շաբաթների ընթացքում, ուստի աճի օրական միտումը կշարունակվի: Հիմնական բանն այն է, որ այս գործընթացը դեռևս կառավարելի է և պետք է լիովին կառավարելի լինի»,- ասել է Գամղրելիձեն:
Ըստ Գամղրելիձեի, 18 782 ակտիվ դեպքերից 25 տոկոսը գտնվում է հիվանդանոցներում: Ցանկալի է, որ հիվանդանոց տեղափոխելու տոկոսը լինի 15-20-ի սահմաններում», – հավելել է Գամղրելիձեն:
Նա խոսել է նաև Եվրոպայի տարածաշրջանի մասշտաբով միջազգային գլոբալ առողջապահության հաշվարկների ինստիտուտի վերլուծության մասին:
«Ամեն շաբաթ հաշվում են մահացու դեպքերը, շատ հետաքրքիր փաստ է, որ կովիդը դարձել է սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտից հետո մահվան երրորդ հիմնական պատճառը», – նշել է Ամիրան Գամղրելիձեն: