Կարծում եմ, ընդհանուր դատարանների մասին օրենքում փոփոխությունների շուրջ հասել ենք համաձայնության. Իրակլի Կոբախիձե
Կարծում եմ, ընդհանուր դատարանների մասին օրենքում փոփոխությունների շուրջ հասել ենք համաձայնության. Իրակլի Կոբախիձե

Կարծում եմ, ընդհանուր դատարանների մասին օրենքում փոփոխությունների շուրջ հասել ենք համաձայնության,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, դատական բարեփոխման աշխատանքային խմբի հանդիպումից հետո:

Նրա խոսքով, աշխատանքային խմբում համաձայնել են հիմնական հարցերի շուրջ, սակայն կան հարցեր, որոնց շուրջ շարունակվում են խորհրդակցությունները:

«Դատական բարեփոխման հետ կապված շարունակվում են քննարկումները: Մենք մեկ անգամ ևս մանրամասն քննարկում ենք կանոնակարգերը, որոնք ավելանում են ընդհանուր դատարանների մասին օրենքին: Հիմնական հարցերի շուրջ համաձայնել ենք, այժմ կա մի քանի հարց, որոնց առնչությամբ ընթանում են խորհրդակցություններ:

Հաջորդ հանդիպմանը կնախաձեռնենք օրինագիծ, որը կնախաձեռնվի խորհրդարանում»,- հայտարարել է Կոբախիձեն: