Կարևոր է, որ բանկերը վերահսկվեն, ես վստահում եմ Վրաստանի ազգային բանկին և նրա իրավասություններին. Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշ
Կարևոր է, որ բանկերը վերահսկվեն, ես վստահում եմ Վրաստանի ազգային բանկին և նրա իրավասություններին. Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշ

Ես վստահում եմ Վրաստանի ազգային բանկին և նրա իրավասություններին,-այս մասին Վրաստանում Գերմանիայի դեսպան, Հուբերտ Քնիրշը հայտարարել է Թի Բի Սի բանկի հարցը մեկնաբանելու ժամանակ:

«Շատ կարևոր է, որ երկրում բանկերը ունենան աշխատելու հնարավորություն, սակայն միևնույն ժամանակ, կարևոր է, որ բանկերը վերահսկվեն: Ես վստահում եմ Վրաստանի ազգային բանկին և նրա իրավասություններին»,-հայտարարել է դեսպանը:

Վրաստանի ազգային բանկը «Թի Բի Սի» բանկի հոգաբարձական խորհրդի նախագահ, Մամուկա Խազարաձեին և նրա տեղակալ Բադրի Ջափարիձեին դադարեցրել է ստորագրության իրավունքը: Ինչպես նաև «Թի Բի Սի» բանկի ակցիոներների հավաքից պահանջել է երկու ամսվա ընթացքում ազատել նրանց զբաղեցրած պաշտոններից:

Վրաստանի գլխավոր դատախազությունը 2018 թվականի օգոստոսի 2-ին սկսել է հետաքննություն, անօրեն եկամուտների օրինականացման գործով, հանցանքը նախատեսված է Վրաստանի ՔՕ 194-րդ հոդվածի երրորդ մասի «Գ» ենթամասով: Գերատեսչության լրատվությամբ, ֆինանսական մոնիտորինգի ծառայությունը, 2018 թվականի մայիսին սկսել է ուսումնասիրել «Թի Բի Սի» բանկի, նրա սպառողների, բանկի վարչակազմի և առանձին բաժնեմասեր ունեցող անձանց ֆինանսական ակտիվները և հասել այն եզրակացության, որ ակտիվներում երևացել են անօրեն եկամուտների օրինականացման փորձեր: