Հուբերտ Քնիրշ. Քաղաքական կուսակցությունը պետք է որոշի, ստորագրում է, թե ոչ Միշելի փաստաթուղթը, բայց հետո նրանք պետք է ասեն, թե ինչ ավելի լավ ծրագիր ունեն Վրաստանը զարգացնելու համար
Հուբերտ Քնիրշ. Քաղաքական կուսակցությունը պետք է որոշի, ստորագրում է, թե ոչ Միշելի փաստաթուղթը, բայց հետո նրանք պետք է ասեն, թե ինչ ավելի լավ ծրագիր ունեն Վրաստանը զարգացնելու համար

Քաղաքական կուսակցությունը պետք է որոշի, ստորագրում է, թե ոչ Միշելի փաստաթուղթը, բայց հետո նրանք պետք է ասեն, թե ինչ ավելի լավ ծրագիր ունեն Վրաստանը զարգացնելու համար, – ասաց Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը՝ գնահատելով «Միացյալ ազգային շարժման» որոշումը:

Քնիրշը նշեց, որ Շառլ Միշելի փաստաթուղթը կարող է երկիրը զարգացնել:

«Ես հնարավորություն չեմ ունեցել քննարկել այս հարցը «Միացյալ ազգային շարժման» խորհրդարանական խմբի հետ, որը շուտով կհայտնվի խորհրդարանում: Ուրախ եմ, որ բոլոր կուսակցություններն աշխատելու են օրենսդիր մարմնում և խորհրդարանն ամբողջությամբ գործելու է: Միշելի փաստաթուղթը լավ ծրագիր է, որը կարող է զարգացնել Վրաստանը: Սա հիանալի հնարավորություն է երկրի համար: Եթե քաղաքական կուսակցությունը որոշի չստորագրել համաձայնագիրը, դա իրենց որոշումն է, բայց հետո նրանք պետք է ասեն, թե ինչ ավելի լավ ծրագիր ունեն Վրաստանը զարգացնելու և երկրում խաղաղություն հաստատելու, երկրի եվրոպական ապագայի զարգացման համար համագործակցելու համար», – ասում է Հուբերտ Քնիրշը: