Հուբերտ Քնիրշ. Վրաստանին ուղղված իմ խորհուրդը կլինի մեծ համբերությամբ և համառությամբ հետևել եվրոպական հավակնություններին
Հուբերտ Քնիրշ. Վրաստանին ուղղված իմ խորհուրդը կլինի մեծ համբերությամբ և համառությամբ հետևել եվրոպական հավակնություններին

Վրաստանին ուղղված իմ խորհուրդը կլինի մեծ համբերությամբ և համառությամբ հետևել եվրոպական հավակնություններին, – ասաց Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը Վրաստանի Առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում՝ գնահատելով եվրոպական ինտեգրման գործընթացը:

Նրա խոսքով, դեպի ԵՄ ճանապարհը նշանակում է մի շարք օրենսդրական բարեփոխումներ, տնտեսական զարգացում, որը պետք է զգալիորեն ամրապնդվի մինչ Եվրամիությանն անդամակցելը:

«Վրաստանին ուղղված իմ խորհուրդը կլինի մեծ համբերությամբ ու համառությամբ հետևել եվրոպական հավակնություններին: Դեպի Եվրամիություն տանող ճանապարհ նշանակում է օրենսդրական բարեփոխումների շարք, դա նշանակում է երկրի հզոր տնտեսական զարգացում, որը պետք է էլ ավելի ամրապնդվի մինչ Եվրամիությանն անդամակցելը: Այս ամենը մեծ ջանք է պահանջում խորհրդարանում, կառավարությունում: Դա նշանակում է նաև փոփոխություններ, որոնք պետք է կատարվեն: Հուսով եմ, որ ապագայում այս ճանապարհը կունենա բնակչության նույն միասնական աջակցությունը, ինչպես նախկինում», – ասաց Հուբերտ Քնիրշը: